
Լուրջ չարաշահումներ. հաշմանդամները կրկին տուժել են. «Ժողովուրդ»

«ՀՀ վերահսկիչ պալատը լրջագույն չարաշահումներ է բացահայտել Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ ՎՊ բացահայտումները հիմնականում վերաբերվում են հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովելու գործընթացի հետ:
Օրինակ` որեւէ ընթացակարգով հստակեցված չէ, թե որ շահառուն պետք է ստանա գերմանական եւ որը տեղական հումքով պատրաստված միեւնույն պարագան, ինչը ստեղծում է անհավասար պայմաններ, իր մեջ պարունակում կամայական մոտեցման ռիսկեր: Նաեւ լրջագույն անհամապատասխանություններ են բացահայտվել պրոթեզաօրթոպեդիկ պարագաների ներկրման թվերի հետ կապված:
Այս նախարարությունում եւ դրա ենթակայության տակ գործող կառույցներում ՎՊ բացահայտումներն առաջինը չէին. ավելի վաղ իրավապահ կառույցներն էին հայտնաբերել կոռուպցիոն դրսեւորումներ, ֆինանսական միջոցների յուրացումներ ու վատնումներ: Եվ չնայած այս ամենին` նախարար Արտեմ Ասատրյանն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել»: