
««Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ավելի լավը դառնա, հակառակ դեպքում «Մանչեսթեր Սիթին» նորից կհաղթի ԱՊԼ-ն». Ռայան Գիգզ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզը կարծում է, որ իր նախկին ակումբն առաջիկա ամռանը պետք է մի քանի ուժեղ ֆուտբոլիստներ ձեռք բերի:
««Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ավելի լավը դառնա: Նրանք դա պետք է անեն արդեն հաջորդ մրցաշրջանում, հակառակ դեպքում «Մանչեսթեր Սիթին» նորից չեմպիոն կդառնա: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը պետք է ուժեղանա, ձեռք բերի ավելի ուժեղ խաղացողների»,- Գիգզի խոսքերն է մեջբերում Star Sports-ը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 71 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Առաջին տեղը գրավում է «Մանչեսթեր Սիթին» (84):
Պատրաստեց Անի Գաբուզյանը