Բաժիններ՝

Ֆինլանդիան Nord Stream 2-ի կառուցման համաձայնություն տվեց

Ֆինլանդիայի կառավարությունն ապրիլի 5-ին թույլատրել է Nord Stream 2 գազատարի կառուցումը պետության բացառիկ տնտեսական գոտում: Ինչպես նշվում է Ֆինլանդիայի նախարարների կաբինետի մամուլի տեղեկագրում, մայրուղու 1220 կիլոմետրից ֆիննական գոտիով է անցնելու 374 կիլոմետրը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Ավելի վաղ իր բացառիկ տնտեսական գոտում գազատարի կառուցման եւ շահագործման թույլտվություն էր տվել Գերմանիան: Բացի Ռուսաստանից, իրենց թույլտվությունները պետք է տան նաեւ Դանիան եւ Շվեդիան:

Nord Stream 2 գազատարը ձգվելու է Բալթիկ ծովով՝ Ռուսաստանի մատակարարներին միացնելով Եվրոպայի սպառողների հետ, դրա երկարությունը կկազմի ավելի քան 1,2 հազար կիլոմետր: Ենթադրվում է, որ գազատարի թողունակությունը կկազմի տարեկան 55 մլրդ խորանարդ մետր գազ:

Նախագծի արժեքը գնահատվում է գրեթե 10 մլրդ եվրո: Հավելենք, որ նախագծի գործընկերներն են՝ «Գազպրոմ»-ը, Engie-ն, OMV-ն, Shell-ը եւ գերմանական երկու ընկերություններ՝ BASF-ը եւ Uniper-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30