Բաժիններ՝

Դավիդ Դե Խեան համաձայնեցրել է նոր պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և կստանա շաբաթական 400 հազար եվրո

Մանկունյանցիները խոշոր գումար կծախսեն, որպեսզի պահպանեն դարպասապահին: Իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 5 տարով պայմանագրի երկարաձգմանը:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, ըստ նոր պայմանագրի՝ Դավիդը շաբաթական կստանա 400 հազար եվրո, և կողմերը կստորագրեն պայմանագիրը ԱԱ-2018-ի մեկնարկից առաջ:
Դե Խեայի ներկայիս պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ լրանում է 2019 թվականին:

Դարպասապահը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Ատլետիկոյից» 2011 թվականին 25 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս