Բաժիններ՝

Դոպինգ սկանդալ. ծանրամարտի կանանց հավաքականի մարզիչը և ծանրորդ Սոնա Պողոսյանի մարզիչը հեռացվել են

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը և ծանրորդ Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը հեռացվել են զբաղեցրած պաշտոնից:

Նման որոշում կայացվել է օրեր առաջ Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացած ընդլայնված նիստի ժամանակ: Նույնիսկ քննարկվում է հարցը՝ Ներսիսյանին և Ղազարյանին առհասարակ հեռացնել ծանրամարտից: ՀԱՕԿ գործկոմի նիստում որոշվել էր (դեռևս 2013 թվականին) խիստ քայլերի դիմել խթանիչ միջոցներ օգտագործողների դեմ: Սակայն 2013 թվականից ի վեր դոպինգ թեստերից ոչ մեկը դրական պատասխան չէր ունեցել մինչև օրերս արձանագրված դեպքը:

ՀԱՕԿ-ն ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դեռևս հանդես չեն եկել պաշտոնական հայտարարությամբ:

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանի դոպինգ թեստը դրական է եղել: Այս մասին գրել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն Սոնա Պողոսյանի թեստում հայտնաբերվել է արգելված նյութերից S.2: Պողոսյանը ժամանակավորապես զրկվել է միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից: IWF-ը (ծանրամարտի միջազգային ֆեդերացիա) ավելի հստակ հայտարարությամբ հանդես կգա ուսումնասիրությունից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս