Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի թագավորը և Թրամփը քննարկել են Մերձավոր Արևելքի իրադրությունը

Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը հեռախոսային բանակցություններ է վարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ինչպես ապրիլի 3-ին հայտնել է Մամուլի սաուդյան գործակալությունը, բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային ու միջազգային հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում խաղաղ գործընթացի առաջխաղացումը։

Ըստ գործակալության տվյալների, Սաուդյան Արաբիայի միապետը նշել է պաղեստինյան հարցի նկատմամբ թագավորության անփոփոխ դիրքորոշումը եւ Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ պետություն ստեղծելու Պաղեստինի ժողովրդի իրավունքների օրինականությունը:

Նա նաեւ ընդգծել է Մերձավոր Արեւելքում խաղաղ գործընթացի առաջմղման անհրաժեշտությունը: Սաուդյան Արաբիայի թագավորն ընդգծել է Եմենում ճգնաժամի քաղաքական լուծում գտնելուն եւ այդ երկրի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելուն միտված իր երկրի ջանքերը:

Երկու երկրների առաջնորդները նշել են Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի գործում համատեղ գործողությունների կարեւոր դերը: Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդը հորդորել է՝ «գտնել սիրիական ճգնաժամի այնպիսի լուծում, որը կհամապատասխանի սիրիական ժողովրդի ակնկալիքներին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս