Բաժիններ՝

Գիտնականները պարզել են, որ Խաղաղ օվկիանոսում «աղբի կղզին» շատ ավելի մեծ է. Scientific Reports

Գիտնականների միջազգային խումբն ուսումնասիրել է աղբի բիծը Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում եւ եկել այն եզրակացության, որ այն ավելի մեծ է, քան համարվում էր ավելի վաղ: Այս եզրակացությունները հրապարակվել են Scientific Reports ցանցային գիտական հանդեսում։

Ինչպես կարծում են հետազոտողները, «աղբի կղզին» գրեթե ամբողջովին բաղկացած է պլաստիկից: Դրա ընդհանուր զանգվածը, ինչպես ենթադրվում է, կազմում է 45 հազարից մինչեւ 129 հազար տոննա: Բծի մակերեսը մոտավորապես 1,6 մլն քառակուսի կիլոմետր է, ինչը ավելի քան կրկնակի գերազանցում է Ֆրանսիայի տարածքը: Ինչպես ընդգծում են գիտնականները, ավելի վաղ ենթադրվում էր, որ «աղբի կղզին» մի քանի անգամ փոքր է:

Հետազոտության հեղինակները նշում են, որ ճշտված տվյալներն ստացվել են 2015 եւ 2016 թվականներին ինքնաթիռներից եւ նավերից կատարված դիտարկումների միջոցով, ինչպես նաեւ համակարգչային մոդելավորման օգնությամբ: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, բիծը բաղկացած է ընդհանուր առմամբ 1,1-3,6 տրիլիոն առանձին բաղադրիչներից, որոնք դրեյֆում են ջրում: Մեծ մասամբ խոսքը պլաստիկե աղբի մասին է, ընդ որում՝ գրեթե կեսը ձկնորսական ցանցեր են:

Այս աղբի մեծ մասը ենթադրաբար Հյուսիսային Ամերիկայի եւ Ճապոնիայի առափնյա ջրերից եկած թափոններն են, ինչպես նաեւ այն ամենը, ինչը նետում են նավերի տախտակամածերից: Բազմաթիվ հետազոտողներ այն կարծիքն են հայտնել, որ աղբի բիծը լուրջ վտանգ է ներկայացնում բնապահպանության, նախեւառաջ, ծովային կենդանական աշխարհի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս