
Տուխելը «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնի ֆավորիտն է, նրա թեկնածությանը կողմ է Ռումենիգեն

«Բավարիան» փնտրում է նոր գլխավոր մարզիչ հաջորդ մրցաշրջանի համար:
Ըստ Bild-ի տեղեկության՝ մյունխենյան թիմի ներկայիս մարզիչ Յուպ Հայնկեսն ամռանը հաստատապես կհեռանա «Բավարիայից»: «Բավարիայի» ղեկավարները դեռ միակարծիք են միայն մեկ հարցում. նոր գլխավոր մարզիչը պետք է գերմանացի լինի:
Ֆավորիտ է հանդիսանում Թոմաս Տուխելը, ով հայտնի է Դորտմունդի «Բորուսիայում» և «Մայնցում» կատարած իր աշխատանքով: Այդ թեկնածությունը կհաստատվի, եթե այն ընդունի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը: Տնօրենների խորհրդի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն և ակումբի շատ ներկայացուցիչներ կողմ են Տուխելի տարբերակին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը