Նեպալում ինքնաթիռի կործմանման հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել. AP
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի Տրիբհուվան միջազգային օդանավակայանում US-Bangla Airlines ավիաընկերության Bombardier Q-400 միջին մայրուղային ինքնաթիռի կործանման հետեւանքով առնվազն 38 մարդ է զոհվել, տուժել է եւս 25 հոգի: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
«Մենք հենց նոր բեկորներից դուրս բերեցինք զոհվածներին ու տուժածներին»,-գործակալությանը հայտարարել է Նեպալի կառավարության ներկայացուցիչը: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Bombardier Dash Q-400 ինքնաթիռը, որը կատարում էր Դաքա-Կատմանդու չվերթը, դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտուց եւ մխրճվել օդանավակայանի հարեւանությամբ գտնվող ֆուտբոլային դաշտ, ինչից հետո բռնկել է:
The Kathmandu Post թերթի տվյալներով՝ ինքնաթիռում եղել են 67 ուղեւոր եւ անձնակազմի չորս անդամներ: Հրատարակությունը հայտնել է 25 տուժածների հոսպիտալացման մասին:
Օդանավակայանի վարչակազմը գտնում է, որ միջադեպի պատճառը դարձել են օդանավի տեխնիկական անսարքությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: