Բաժիններ՝

«Արցախ»-ը և ՖԻՄԱ-ն հաղթանակներ տոնեցին բասկետբոլի Հայաստանի առաջնության ¼ եզրափակչի առաջին խաղերում

Բասկետբոլի Հայաստանի առաջնությունում մեկնարկեցին ¼ եզրափակչի խաղերը:

Ա լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում ՖԻՄԱ-ն հավասար և լարված պայքարում սեփական հարկի տակ ի վերջո 88-86 հաշվով կարողացավ առավելության հասնել «Գրանդ սպորտի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Վարդան Խաչատրյանը, ով վաստակեց 33 միավոր:

«Գրանդ սպորտ» – ՖԻՄԱ պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 7-ին, ժամը՝ 19:00-ին Գրանդ սպորտի մարզադահլիճում:

Ա լիգայի 1/4 եզրափակչում «Արցախը» սեփական հարկի տակ 111-81 հաշվով հաղթանակի հասավ «Շիրակի» նկատմամբ: «Շիրակ» – «Արցախ» պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 4-ին, ժամը՝ 15:00-ին Գյումրիում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս