
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար

Նեպալի իշխանությունները մտադիր են օգտագործել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)՝ աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի ճամբարից աղբը հավաքելու համար։ Այս մասին հաղորդում է The Himalayan Times պարբերականը։
ԱԹՍ-ները պետք է լեռան լանջերի վրա գտնվող ճամբարից աղբը տեղափոխեն դեպի լեռան ստորոտի ճամբար։
Ըստ պարբերականի տվյալների՝ Նեպալի Ներքին գործերի նախարարությունը փորձնական թռիչքների թույլտվություն է տվել։ Գերատեսչությունն ընդգծել է գործողությունների համակարգման անհրաժեշտությունը տեղական իշխանությունների, անվտանգության մարմինների և այլ շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի ԱԹՍ-ները չխոչընդոտեն ուղղաթիռների և այլ օդային տեխնիկայի թռիչքներին այդ գոտում:
Լանջերը մաքրելու համար նախատեսվում է օգտագործել DJI FlyCart 30 ԱԹՍ-ները՝ մինչև 30 կգ ամբարձունակությամբ։
Ապրիլին երկրի իշխանությունները հայտնել են, որ ցամաքային ուժերը իրականացնում են Էվերեստի վրա աղբի հավաքման աշխատանքներ, ԱԹՍ-ները կոչված են օգնելու այս գործողության իրականացմանը։ Նեպալի բանակը 2023 թվականին լեռնագագաթներից հավաքել է 35,708 կգ աղբ։