Բաժիններ՝

Չինարի գյուղում այրվել է կուտակած անասնակեր

Ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չինարի գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:43-ին, մարվել՝ ապրիլի 30-ին՝ ժամը 01:41-ին:

Այրվել է մոտ 200 հակ կուտակած անասնակեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930