Բաժիններ՝

«Այսօր հետևել Արսեն Վենգերին՝ նույնն է, ինչ տեսնել գիրացած Ռոնալդոյին». Յան Ռայթ

«Արսենալի» լեգենդը տխրում է՝ տեսնելով ակումբի գլխավոր մարզչին: «Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթը գտնում է, որ ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի կարողանում կատարել իր աշխատանքը:

«Հետևել այսօր Վենգերին՝ նույնն է, ինչ նայել ծերացած Մոհամեդ Ալիի մենամարտը Լարրի Հոլմսի դեմ: Նույն զգացողությունն է, երբ ֆուտբոլ էր խաղում գիրացած Ռոնալդոն»,- ասել է Ռայթը:

Վենգերը գլխավորել է «Արսենալը» 1995 թվականին: Անգլիական լիգայի գավաթի եզրափակչում «Արսենալը» 0:3 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս