Նոր արտոնություն՝ գինեգործական ներդրումային ծրագրին
Կառավարությունը բավարարեց «ՎանՍևան» ՍՊԸ-ի դիմումը՝ 3 տարով ԱԱՀ-ի վճարման ժամկետի երկարաձգման վերաբերյալ: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունն իր ներդրումային ծրագրի շրջանակում մտադիր է Արագածոտնի մարզում գինու արտադրության տեխնիկական վերազինում իրականացնել:
«Հարկային արտոնությունը կվերաբերի 31.5 մլն դրամ արժողությամբ սարքավորումների ձեռքբերմանը: Ծրագրի արդյունքում կստեղծվի 11 նոր աշխատատեղ»,- ասաց փոխնախարարը:
Փետրվարի 8-ին կայացած նիստին ՀՀ կառավարությունը բավարարել էր «ՎանՍևան» ՍՊԸ-ի դիմումը՝ տեխնիկական սարքավորումների ու բաղադրիչների, հումքի և նյութերի ներմուծման համար գանձվող մաքսատուրքից ազատման մասին: