Բաժիններ՝

Արթուր Գևորգյանի հարցազրույցը Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) պաշտոնական կայքին։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը հարցազրույց է տվել Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC – European Boxing Confederation) պաշտոնական կայքին։

Ո՞րն է Ձեր ծրագիրը 2017-2020 օլիմպիական ցիկլի հետ կապված։

2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո ազգային հավաքականը բավականին թարմացել է, քանի որ մեր օլիմպիականները համատեղ ուժերը փորձում են պրոֆեսիոնալ ռինգում և փորձում են գումար աշխատել: Եվ հաշվի առնելով, որ բավականին լավ երիտասարդ թիմ ունենք, ֆեդերացիան դեմ չի եղել նրանց որոշմանը՝ տեղափոխվել պրոֆեսիոնալ բռնցքամարտ: Մինչև 2020 թիվը պլանավորում ենք վերականգնել միջազգային մրցաշար անցկացնելու ավանդույթը: Հնարավորության դեպքում պատրաստ ենք ընդունել օլիմպիական վարկանիշային մրցաշար մեր երկրում:

– Ինչպե՞ս է բռնցքամարտը վերջին տարիների ընթացքում զարգացել ձեզ մոտ։

Կարդացեք նաև

– Բռնցքամարտի զարգացումը Հայաստանում ակնհայտ է: Իմ ղեկավարած հենց առաջին տարում Հայաստանի պատմության մեջ մենք առաջին անգամ ունեցանք երիտասարդ աղջիկ աշխարհի չեմպիոն՝ 51կգ քաշային կարգում, և տղա բրոնզե մեդալակիր` 91կգ քաշային կարգում: Ի դեպ, 91կգ քաշային մեր բռնցքամարտիկը 2014 թվականից մինչ այսօր յուրաքանչյուր կարևոր մրցաշարում գրավում է մրցանակային տեղեր և՛ երիտասարդների, և՛ մեծահասակների առաջնություններում: ՀՀ բռնցքամարտի պատմության մեջ առաջին անգամ ունեցանք 5 օլիմպիական ուղեգիր, ուղեգիր նվաճած մարզիկները բավականին տպավորիչ մենամարտեր ունեցան օլիմպիական խաղերում և զիջեցին հավասար մենամարտերում: 2010 թվականից հետո մենք վերջապես 2017 թվականին ունեցանք Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, որը բավականին խոստումնալից է 2020 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ։

Ձեր երկրում կանանց բռնցամարտը զարգանո՞ւմ է։

Չի կարելի ասել, որ կանանց բռնցքամարտը վերելք է ապրում, սակայն 2014 թվականին Անուշ Գրիգորյանի՝ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո բավականին մեծ հետաքրքրություն առաջացավ կանանց բռնցքամարտի հանդեպ: Բավականին մեծ թվով երիտասարդ աղջիկներ Անուշի հաջողությունից ոգևորված՝ գնացին բռնցքամարտի դահլիճ:

AIBA-ի պրոֆեսիոնալ լիգայի բացվելուց հետո ինչպե՞ս եք բարելավելու այս ուղղությունը։

Ցավալի է, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով մենք չկարողացանք դառնալ պրոֆեսիոնալ լիգայի ընտանիքի անդամը, չկարողացանք բացել սեփական ակումբ: Մեր մարզիկներին բավականին քիչ հրավիրում նաև այլ ակումբներ: Մի շարք գաղափարներ ունեմ՝ ԱԻԲԱ պրոֆեսիոնալ բռնցքամարտի հետ կապված, սակայն, կարծում եմ, հանրությանը լսելի դարձնելու համար դեռ շուտ է: Բայց լավ կլիներ` ԱԻԲԱ-ի ղեկավարների հետ քննարկեինք, և մեզ էլ հնարավորություն տրվեր լսելի դառնալու և արտահայտելու մեր պատկերացումները ԱԻԲԱ-ի պրոֆեսիոնալ լիգայի գործունեության հետ կապված:

Ձեր երկրում ինչպե՞ս է ընթանում հակադոպինգային պայքարը։ Բռնցքամարտի ֆեդերացիան ի՞նչ քայլեր է ձեռնարկում։

Դոպինգային ստուգումները մեր անմիջական ուշադրության կենտրոնում են: Նույնիսկ ՀՀ առաջնությունները մշտապես վերահսկողության տակ են: Յուրաքանչյուր տարի մեր սեփական նախաձեռնությամբ անցկացվում են դոպինգի հետ կապված սեմինարներ մարզիչների և մարզիկների հետ` օլիմպիական կոմիտեի ներքո գործող «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն»-ի կողմից: Ի դեպ, մեր ֆեդերացիան, բացի դոպինգային սեմինարներից, իմ ղեկավարության առաջին տարուց սկսած անցկացնում է մարզչական և մրցավարական դասընթացներ և քննություններ՝ ամեն կերպ փորձելով նրանց տեղեկացված պահել ժամանակակից բռնցքամարտում տեղի ունեցող իրադարձությունների մասին և նպաստել նոր գիտելիքների հարստացմանը: Նման քննությունները անցկացվում են մեր գլխավորությամբ, և ֆեդերացիան նրանց տալիս է հավաստագրեր, որ նրանք մասնակցել և հաջող են անցել մեր դասընթացները:

Ձեր ներկայությունը խորհրդարանում կարո՞ղ է նպաստել, որպեսզի պետության կողմից բռնցքամարտին ավելի մեծ ուշադրություն դարձվի։

Այնպես է ստացվել, որ ես միակ օլիմպիականն եմ, ով հայտնվել է ՀՀ Ազգային ժողովում: Եվ ամեն կերպ իմ գործունեությամբ փորձում եմ ամեն ինչ անել, որ ոչ միայն բռնցքամարտիկները, այլ օլիմպիական բոլոր մարզաձևերի մարզիկները ունենան որոշակի կարգավիճակ և լինեն կառավարության ուշադրության կենտրոնում, որպեսզի կարիերան ավարտելուց հետո նրանք խնդիր չունենան աշխատանքի անցնելու տեսանկյունից: Իմ անձի նկատմամբ, որպես 2 օլիմպիական խաղերի մասնակից և սիրված բռնցաքամարտիկ, հատուկ հարգալից վերաբերմունք ունի և՛ երկրի նախագահը, և՛ երկրի վարչապետը, ինչը օգտակար է ՀՀ-ում բռնցքամարտը զարգացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս