Բաժիններ՝

11 ոսկե կանոն՝ 40 տարեկանից բարձր կանանց համար

Հենց նշում են քառասնամյա հոբելյանը, շատ կանայք ծանոթանում են ավելորդ քաշի հետ, և նրանց այս պարագայում շատ պետք կգան սննդաբանի, բժշկի, դիմահարդարի, հոգեբանի և մարզչի խորհուրդները:

Սննդաբանի խորհուրդներ

40 տարեկանում ոչ ստաբիլ հորմոնալ ֆոնով է մեծ մասամբ պայմանավորված կնոջ վարքագիծը: Սեփական վարքը հավասարակշռելու և մտերիմներին տրամադրության անկումներով չտանջելու համար 40-ը բոլորած կինը պետք է հանգամանալից կերպով ուշադիր լինի սեփական կենսակերպին և հատուկ ուշադրություն դարձնի սննդին ու ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:

Պետք է մի փոքր ջանք թափել, փոքր-ինչ փոխել սննդակարգը, հետևել հիմնական խորհուրդներին, ու դրա համար անպայման փոխհատուցում կստանաս գերազանց տրամադրության, լավ ինքնազգացողության և թեթև մենոպաուզայի տեսքով: 40-ամյա կնոջ սննդակարգի հիմնական կանոնը պետք է լինի հաճախ և քիչ-քիչ ուտելը: Այդպիսի սննդակարգը զերծ կպահի մարսողության խանգարումներից, մետեորիզմից և կնպաստի կալորիաների արագ այրմանը:

Կարդացեք նաև

Պետք է հիշել, որ ճարպի այրումն արագացնում է հենց հաճախակի ու քիչ չափաբաժիններով սննդի ընդունումը: Պետք է հաշվի առնել, որ հորմոնալ անկումները շատ ուժեղ են անդրադառնում տրամադրության վրա: Այդ պատճառով էլ պետք է սննդակարգի մեջ ներառել, այսպես կոչված, ուրախության մթերքներ, որոնք պարունակում են տրիպտոֆան և դրա ածանցյալ սերոտոնինը՝ երջանկության հորմոնը:

Սերոտոնինի արտադրության համար օրգանիզմին անհրաժեշտ են ամինաթթուներ, որոնք ստացվում են սպիտակուցից, իսկ այն պարունակվում է մսի, ձկան, կաթի, կաթնաշոռի, յոգուրտի, վարսակի, բանանի, պիստակի, չոր խուրմայի, քունջութի մեջ: Որպես հիմք՝ ընդունեք այս մթերքները: Սակայն նախապատվությունը պետք է տալ սպիտակուցների կենդանական աղբյուրներին, քանի որ բուսական ծագման սպիտակուցը լիարժեք չէ: Ընդ որում, ճարպոտ միսը պետք է բացառել իսպառ, ինչպես նաև՝ տապակած կարտոֆիլը, խմորեղենը և տորթերը:

100 գրամ մթերքի հաշվարկով շատ տրիպտոֆան է պարունակվում ճագարի մսի – 330 մլգ, հավի կրծքամսի – 290 մլգ, հոլանդական պանրի – 790 մլգ, ոլոռի և լոբու – 260 մլգ, սելդ ձկան – 250 մլգ, յուղոտ կաթնաշոռի – 210 մլգ, տավարի մսի – 230 մլգ, ձվի – 200 մլգ, հնդկաձավարի – 180 մլգ, կարպ տեսակի ձկան – 180 մլգ մեջ:

Բժշկի խորհուրդներ

40 տարին լրացած կինը պետք է իմանա, որ իր օրգանիզմը զիջում է դիրքերը բոլոր ուղղություններով: Այդ պատճառով էլ ձեր խնդիրը պետք է լինի՝ օգնել օրգանիզմին՝ կյանքի  նոր շրջանին անցնել և այն տոնուսի մեջ պահել: 40-50 տարեկանում կանանց մեծ մասը զգում են մենոպաուզայի առաջին նշանները: Այս տարիքային շրջանում տեղի են ունենում մկանաթելերի դեգեներատիվ փոփոխություններ և դրանց փոխարինում ճարպաթելերով ու միացնող թելիկներով:

Պարզ ասած՝ կինը կորցնում է իր կեցվածքը: Այս բոլոր գործընթացները նվազեցնելու և թեթևացնելու  նպատակով խորհուրդ են տրվում ամենօրյա պարտադիր ֆիզիկական վարժություններ, ձհումներ, աէրոբիկայի շարժումներ: Այս պարապմունքների ընթացքում պետք է գործի դրվեն բոլոր մկանախմբերը:

Հարկավոր է նաև ամեն տարի իրականացնել լաբորատոր հետազոտություններ, ստուգել արյան մեջ խոլեստերինի, շաքարի, լեցիտինի պարունակությունը, հանձնել արյան և մեզի ընդհանուր անալիզներ: 40-ից հետ մեծանում է օնկոլոգիական հիվանդությունների ձեռքբերման ռիսկը: Դրա համար էլ պետք է կանոնավոր կերպով դիմել գինեկոլոգին և հետազոտել կաթնագեղձերը:

Շատ ջուր խմեք, քանի որ ջուրն օրգանիզմի բջիջների երիտասարդության աղբյուր է: Առանց ջրի՝ բջիջներում և անոթներում կուտակվում են թափոններ, արագ են զարգանում հիվանդությունները:

Գեղարարի խորհուրդներ

40-ից հետո դեմքի, պարանոցի, ուսերի հատվածի մաշկը կրում են տարիքային փոփոխություններ, նվազում է մաշկի էլաստիկությունը, անոթները դառնում են կոտրատվող: Առավել նկատելի են դառնում քիթ-շրթնային ծալքերը, փոխվում է մաշկի կառուցվածքը, ի հայտ է գալիս պիգմենտացիա, անցքեր, և մազանոթները լայնանում են: Այտոսկրերի և այտերի վրա կորսվում է ճարպաթելերի ծավալը, դեմքի մկանները թուլանում են, ինչի արդյունքում փոխվում է դեմքի օվալը:

Այդ պատճառով էլ դեմքին անհրաժեշտ է լինում ամենօրյա, այլ ոչ թե էպիզոդիկ խնամք: Դեմքի մաշկի խնամքի կոսմետիկ միջոցների մեջ պետք է մտնեն խոնավեցնող, սնուցող և վիտամինային բաղադրիչներ, մազանոթներն ամրացնող, ինչպես նաև արևի ճառագայթումից պաշտպանող նյութեր:

Կարելի է տնային պայմաններում պատրաստել դեմքի խնամքի միջոցներ՝ միմյանց խառնելով ձիթայուղ, ձվի դեղնուց, սպիտակուց, որն օժտված է լիֆտինգային, այսինքն՝ ձգող հատկություններով: Մաշկը մաքրելու համար հարմար կլինի մեղրը, եթե դրա նկատմամբ ալերգիա չկա, իհարկե: Կարևոր է նաև դեմքի մկանների ստիմուլյացիան, քանի որ նվազում է մկանների ու կապանքների տոնուսը, առաջանում են քիթ-շրթնային ծալքեր և, այսպես կոչված, բուլդոգային այտեր:

Այս պարագայում կօգնի դիմախաղային մարմնամարզությունը և դեմքի ինքնամերսումը: Հիշեք, լավ արդյունքներ արձանագրելու համար անհրաժեշտ է մաքուր, թարմ օդ, լիարժեք քուն, հավասարակշռված սննդակարգ և շարժուն կենսակերպ: Հակառակ դեպքում ո՛չ ինտենսիվ խնամքը, ո՛չ թանկարժեք քսուքները չեն օգնի:

Հոգեբանի խորհուրդներ

40 տարեկանում կինը բավականին խիստ կերպով է վերանայում իր կյանքը: Եթե մինչև այդ տարիքին հասնելը կինը երեխաներ չի ունեցել կամ միայնակ է մնացել, եթե չկան կարիերայում գրանցված էական արդյունքներ, ապա նրա մոտ ի հայտ է գալիս սեփական կյանքն արժեզրկելու տենդենց: Այս դեպքում  չպետք է մոռանալ, որ կյանքը հիասքանչ է, և շատ բաներ կան, որոնք դուք դեռ չգիտեք 45 տարեկանում: Մի փակվեք ձեր մեջ, մի մեղադրեք ձեզ, մի զբաղվեք ինքնախարազանմամբ:

Մարզչի խորհուրդներ

40-ից հետո կնոջ մոտ սկսվում է երկրորդ երիտասարդության շրջանը, և նա դեռևս շատ ուժեր ու էներգիա ունի:  Եվ եթե դուք դեռ ակտիվ կենսակերպի կողմնակից չեք, դա կարելի է անել հիմա. Ճիշտ ժամանակն է: Այս տարիքում խամրում է հորմոնալ ֆունկցիան, և ոսկրային համակարգի համար վտանգ է առաջանում: Ոսկրային զանգվածը յուրաքանչյուր տարի  գրեթե 1%-ով պակասում է:

Այս անդառնալի գործընթացները կօգնեն թուլացնել կանոնավոր ֆիզիկական վարժությունները: Շաբաթական 4 անգամ մարզումներին պետք է ավելացնել նաև առավել ինտենսիվ և երկարատև ոտքով քայլքը: Ամեն օր արագ տեմպով պետք է անցնել 12 000 քայլ՝ սրտամկանը ծանրաբեռնվածության սովորեցնելու համար: Գիտնականները պարզել են, որ օրական մեկ բաժակ կաթ խմող կանայք ունեն ամուր ոսկորներ, այն դեպքում, երբ շատ սուրճ խմող կանայք ոսկրային այդ ամրությունը չունեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս