Բաժիններ՝

Չեխիայում սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Հունվարի 26-ին ընտրական տեղամասերը բացվել են Չեխիայում, որտեղ մեկնարկել է երկրի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը։

Երկրորդ փուլում, որն անցկացվում է ուրբաթ օրվա երկրորդ կեսին եւ շաբաթ օրվա առաջին կեսին, պայքարում են առաջին փուլի երկու հաղթողները՝ Չեխիայի ներկայիս նախագահ Միլոշ Զեմանը, որն ստացել էր ընտրողների ձայների 38,57 տոկոսը, եւ Չեխիայի Գիտությունների ակադեմիայի նախկին ղեկավար Իրժի Դրագոշը՝ 26,6 տոկոս արդյունքով:

Չեխիայում համընդհանուր նախագահական ընտրություններ են անցկացվում երկրորդ անգամ, մինչեւ 2013 թվականը հանրապետության ղեկավարին ընտրում էին խորհրդարանի երկու պալատների պատգամավորները: 2013 թվականի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում Չեխիայի նախագահ էր ընտրվել Զեմանը՝ հավաքելով ձայների 54,8 տոկոսը: Չեխիայի նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս