Հոգեբանները պատմել են՝ ինչպես երջանիկ դարձնել դեռահասին

Սան Դիեգոյի (Կալիֆոռնիայի նահանգ) համալսարանի գիտնականները պարզել են, որ այն դեռահասնները, որոնք մոնիթորի առջեւ օրական մեկ ժամից պակաս են անցկացնում, ավելի մեծ բավականություն են ստանում կյանքից, քան նրանց այն հասակակիցները, որոնք կախված են համակարգչից: Հետազոտությունը հրապարակված է Emotion ԱՄՆ-ի հոգեբանների ասոցիացիայի հանդեսում. դրա մասին համառոտ հայտնել է The Independent-ը։

Մասնագետներն ուսումնասիրել են մինչեւ 18 տարեկան 1 մլն ամերիկացիների հոգեբանական առողջության վերաբերյալ տեղեկատվության տվյալների բազան՝ ուշադրություն դարձնելով նրանց սոցիալական վարքագծին ու սովորություններին: Արդյունքում պարզվել է, որ մոլի գեյմերները՝ ՏՎ-ծրագրերի եւ սոցցանցերի սիրահարները, որոնք մի քանի ժամ նստում են էկրանի առջեւ, ավելի հաճախ են իրենց դժբախտ համարում:

Ընդգծվում է, որ այդ փաստը խիստ նվազեցնում է կյանքից բավարարվածության մակարդակը:

Հետազոտողների խմբի ղեկավար Ջին Թվինժը երիտասարդներին խորհուրդ է տալիս ավելի քիչ ժամանակ անցկացնել էլեկտրոնային դեւայսների առջեւ՝ այն կրճատելով օրական մինչեւ երկու ժամ: Նա նաեւ խորհուրդ է տալիս ավելի շատ ապրել իրական կյանքով եւ նոր ընկերներ գտնել ցանցից դուրս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս