Բաժիններ՝

Տատիկի բաղադրատոմսը․ մի գիշերում ազատվեք ոտքերի ճաքերից

Ոտքերի հատվածում մաշկը հաճախ է չորանում և ճաքճքում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս միջոցն օգնում է ազատվել չոր, կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից։

Առաջին քայլ

Տարայի մեջ տաք ջուր լցրեք, ավելացրեք 2 ճաշի գդալ կերակրի սոդա, 2 ճաշի գդալ ծովի աղ։ Խառնեք, մինչև ամբողջությամբ լուծվի։ Ոտքերը ջրում թողեք 10-15 րոպե։ Ոտքերից մահացած մաշկը հեռացնելու համար օգտագործեք այդ նպատակով պատրաստված հիգիենայի պարագաներ, չորացրեք ոտքերը։

Երկրորդ քայլ

Պատրաստում ենք սկրաբ։ 2 ճաշի գդալ շաքարը խառնեք ձեր նախընտրած յուղի հետ, քսեք ոտքերին, նուրբ շարժումներով մերսեք ոտքերը շուրջ 5 րոպե։ Լվացեք տաք ջրով։

Երրորդ քայլ

Պատրաստում ենք բնական խոնավեցնող կրեմ ոտքերի համար։ Տարայի մեջ տաք ջուր լցրեք, ավելացրեք 2 ճաշի գդալ յուղ (ցանկալի է՝ ձիթապտղի), մի փոքր մեղմամոմ։
Կրեմն օգտագործեք ամեն օր՝ քնելուց առաջ։ Քսեք ոտքերին, բամբակյա գուլպա հագեք։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս