15 պատճառ՝ ըստ որի մարդկությունը կվերանա 1000 տարի անց
Մարդիկ, իրենք էլ չգիտակցելով, ամեն ջանք գործադրում են, որպեսզի վերացնեն մարդկային ցեղը: onedio-ն ներկայացնում է 15 պատճառ, ըստ որի՝ մարդկությունը կարող է վերանալ 1000 տարի անց:
1. Գերբնակեցված
Շուտով ամեն ինչ կարող է հանգել նրան, որ մարդիկ ուղղակի տեղ չեն ունենա ապրելու:
2. Միջուկային արմագեդոն
Այո, այս միրգն արդեն հասել է: Մնում է միայն կոճակը սեղմել:
3. Հակաբիոտիկները չեն ազդի հիվանդությունների վրա
Չնայած այն բանին, որ վերջերս ամերիկացի գիտնականները ստեղծել են «սուպեր հակաբիոտիկներ», մենք դանդաղ, բայց հաստատուն կերպով գնում ենք դեպի այն ժամանակը, երբ միկրոբները և վարակները կդադարեն վերանալ հակաբիոտիկից:
4. Գամմա ճառագայթների առկայծում
Հնարավոր է, որ ինչ-որ հեռավոր գալակտիկայում առկայծումը լավագույն ձևով չանդրադառնա մեր մոլորակի վրա:
5. Մագնիսական բևեռների տեղաշարժում
Տեղաշարժման ազդեցությունը երկրագնդի վրա վերջնականապես ուսումնասիրված չէ, սակայն ոչ ոք չգիտի՝ ինչ կարող է լինել ապագայում:
6. Կիբեր պատերազմ
Սա ուղղակիորեն կապված է ահաբեկչության հետ և ավելի վտանգավոր է, քան սովորական պատերազմը:
7. Ռեսուրսների սպառում
Մենք շատ ենք, իսկ ջրի, ածուխի և նավթի պաշարները հավերժ չեն:
8. Երաշտ
Խմելու ջրի պաշարներն արագ կրճատվում են:
9. Սով
Գիտնականները պնդում են, որ շուտով մեր մոլորակը չի կարողանա իրեն կերակրել:
10. Անբավարար բնակչություն
Սկզբում մենք խոսեցինք գերբնակեցման մասին, բայց ի՞նչ կլինի, եթե ամեն ինչ դրա հակառակ պատկերն ունենա: Քաղաքակրթության զարգացման հետ մարդիկ կուզենան ունենալ 1 երեխա, կամ չունենալ ընդհանրապես:
11. Եկվորների գալուստը
Դեռ չե՞ք հավատում, որ նրանք կան և նույնիսկ կարող են զավթել մեր մոլորակը: Իզուր:
12. Գլոբալ տաքացում
Հիմա այս մասին այնքան են խոսում, որ նույնիսկ չարժե բացատրել:
13. Աստերոիդ
Անհնար է պատկերացնել այն աղետները, որոնք կառաջանան աստերոիդի ընկնելուց:
14. Անհավանական ուժի ցունամի
Կարող է այնպիսի ուժի լինել, որ աստիճանաբար կոչնչացնի ամբողջ մոլորակը:
15. Անհավանական ուժի հրաբուխ
Ինչ-որ ժամանակ դա հաստատ լինելու է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը