Բաժիններ՝

Առջևում ունենք ևս 365 օր չիրագործվածը կյանքի կոչելու համար

-Շատ հաճախ մարդիկ Ամանորի գիշերը սպասում են հրաշքի, գրեթե ամբողջ տարի սպասում այդ անակնկալին, սակայն ոչ միշտ է այդ հրաշքը հայտնվում, մարդկանց մոտ սկսվում է դեպրեսիա եւ ընկճվածություն: Ի՞նչ եք խորհուրդ տալիս այդ մարդկանց, ինչպե՞ս հաղթահարել այդ դեպրեսիան:

Այս մասին գրում է asparez.am-ը։

Պատասխանում է հոգեբան Քրիստինա Բաղդասարյանը:

-«Դեռ մանկուց մենք սովորել ենք, որ այս տոնն իր մեջ ինչ-որ հեքիաթային ու մոգական բան է պարունակում եւ ինչ-որ բարի պապիկ հենց այդ օրն ի կատար է ածելու մեր բոլոր երազանքներն ու անպայման այդ օրը հրաշք է տեղի ունենալու: Չնայած այն հանգամանքին, որ Ամանորն ամենասիրելի տոներից է, եւ մենք մեծ ոգեւորությամբ, նոր հույսերով ու երազանքներով ենք սպասում այս տոնին, այնուամենայնիվ, այն ինչ-որ առումով մեզ ստիպում է հայտնվել որոշակի հոգեվիճակում եւ լարվածություն է առաջացնում մեզ մոտ: Այդ լարվածությունը պայմանավորված է մեր չբավարարված պահանջմունքներով, չիրագործված ցանկություններով եւ այն հրաշքով, որն այդպես էլ չհասցրեցինք իրագործել: Մենք կարող ենք այս իրավիճակի մեջ ուղղակիորեն չհայտնվել, եթե փորձենք նախորդ տարին ամփոփել, բաց թողնել այն` այնտեղից վերցնելով միայն այն հաջողություններն ու ձեռքբերումները, որոնց կարողացել ենք հասնել: Փորձենք վերանայել մեր անձը, մեր ուժեղ ու թույլ կողմերը` հասկանալու համար, թե ինչու ունակ չեղանք իրագործել այն հրաշքը, որին սպասում էինք, միաժամանակ գիտակցելով, որ առջեւում ունենք եւս 365 օր չիրագործվածը կյանքի կոչելու համար»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս