Բաժիններ՝

«Յուվենթուսը» Դիբալայի հետ կապված «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկն ընդունել է՝ որպես կատակ

«Յուվենթուսի» ղեկավարությունը թիմի հարձակվող Պաուլո Դիբալայի համար 67 մլն եվրոն չի համարում ադեկվատ գին:

«Մանչեսթեր Յունայթեդը» ոչ թե ուղղակի ուզում է ստանալ Դիբալային, այլ արդեն առաջարկ է կատարել «Յուվենթուսին» արգենտինացու տրանսֆերի վերաբերյալ: Սակայն, ըստ The Independent-ի տեղեկության՝ «Ծեր սենյորայի» ղեկավարությունը լուրջ չի վերաբերվել առաջարկին: Բանը նրանում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պաուլոյի համար առաջարկել է 67 մլն եվրո:

Ըստ Manchester Evening News-ի տեղեկության՝ «Յուվենթուսը» կնստի բանակցությունների սեղանի շուրջ, միայն, եթե 158 մլն եվրոյի առաջարկ ստանա: Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է գործարքի մեջ ներառել Հենրիխ Մխիթարյանին և Մատեո Դարմիանին: Ընթացիկ մրցաշրջանի 17 խաղերում Դիբալան «Յուվեի» կազմում դարձել է 12 գոլի և 3 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս