«Այս բոլոր լծակները թվացյալ էին». թուրք քաղաքագետ

«2008 թվականին Թուրքիան համաձայնեց հայ-թուրքական արձանագրությունների կազմմանը, քանի որ այդ հարցում ընդգրկված կենտրոններն իրենց ձեռքում լծակներ ունեին: Ակտիվորեն քննարկվում էր Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը, իսկ ԵՄ նախապայմաններից մեկը հայ-թուրքական սահմանի բացումն է, այդ ժամանակ ՌԴ իշխանությունները ևս փորձում էին դրական դերակատարություն ստանձնել Վրաստանի հետ հարաբերությունների վատթարացման և ռուսական հեղինակության անկման ֆոնին, 2008 թվականին ակտիվորեն քննարկվում էր նաև Օբամայի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, թուրք-ադրբեջանական հարաբերություններն այս ամենում չափազանց փոքր ազդեցություն ունեին այն ժամանակ, այդ պատճառով Թուրքիան գնաց այդ գործընթացին: Ժամանակը ցույց տվեց, որ այս բոլոր լծակները թվացյալ էին, ժամանակն իրադարձություններն այլ հունով զարգացրեց»,- 168.amի հետ զրույցում այս մասին ասել է Ստամբուլի Կադիր Հաս համալսարանի Միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս, քաղաքագիտության պրոֆեսոր, քաղաքագետ Միտատ Չելիկպալան՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրին:

Նրա կարծիքով, այս արձանագրությունները անկախ ՀՀ իշխանությունների ապագա քայլերի, դատապարտված են բացասական ճակատագրի երկու կողմերի քաղաքական կամքի բացակայության պատճառով:

«Սակայն ապագայում հնարավոր է նոր երկխոսություն ծավալել և կազմել նոր փաստաթղթեր, որոնք կբավարարեն տվյալ ժամանակի պահանջին»,- ասել է Չելիքփալան:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս