
Շատ թեթև կեքսեր՝ պատրաստված թթվասերով. 20 րոպե, և շատ համեղ թխվածքը սեղանին է

Փոքրիկ կեքսեր՝ պատրաստված թթվասերով. դրանք շատ հաճելի են, գեղեցիկ և ակտուալ, հատկապես՝ մանկական տոների ժամանակ:
Թթվասերով պատրաստված կեքս
Բաղադրիչներ
1. Ձու – 4 հատ
2. Շաքարավազ – 1 բաժակ
3. Կարագ – 100 գ
4. Թթվասեր – 5 ճ/գ
5. Ալյուր – 2 բաժակ
6. Վանիլին – 1 տուփ
7. Փխրեցուցիչ – 2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Լավ հարել շաքարավազը, վանիլինը և ձվերը:
2. Ավելացնել փափուկ կարագը, լավ խառնել:
3. Շարունակելով հարելը՝ ավելացնել թթվասերը:
4. Ալյուրը մաղել և ավելացնել փխրեցուցիչը: Դրանից հետո ալյուրը փոքր չափաբաժիններով ավելացնել ձվային զանգվածին և խառնել: Խմորը պետք է լինի պինդ թթվասերի նման:
5. Խմորը լցնել կեքսերի համար նախատեսված կաղապարների մեջ 2/3-ի չափով:
6. Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան և թխել մոտ 20-25 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը