Բաժիններ՝

Իրանի խորհրդարանը մուսուլմանական երկրներին հորդորել է խզել հարաբերություններն Իսրայելի հետ

Իրանի խորհրդարանը կոչ է արել մուսուլմանական երկրներին խզել դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ եւ ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերը նվազագույնի հասցնել Երուսաղեմի վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո։

Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին եւ փաստաթուղթ ստորագրել ԱՄՆ-ի մայրաքաղաքը Թել Ավիվից այդ քաղաք տեղափոխելու վերաբերյալ:

«Մենք՝ Իսլամական կոնսուլտատիվ խորհրդի (Մեջլիս, Իրանի խորհրդարան) ներկայացուցիչներս, մուսուլմանական բոլոր երկրներին խնդրում ենք որքան կարելի է շուտ դիվանագիտական հարաբերությունները խզել սիոնիստական ռեժիմի հետ, ինչպես նաեւ նվազագույնի հասցնել ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերը»,-ասված է հայտարարության մեջ, որն ստորագրվել է 290 մարդու համար նախատեսված խորհրդարանի 235 անդամների կողմից:

Իրանցի օրենսդիրները հայտարարության մեջ նշել են, որ ԱՄՆ-ն իր որոշմամբ «խփել է Մերձավոր Արեւելքի այսպես կոչված խաղաղ գործընթացի դագաղի վերջին մեխը», հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս