
Դոլարայնացման մակարդակը Հայաստանում

2017 թվականի հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, Հայաստանում դոլարայնացման մակարդակը ավանդների գծով հիմնական աճել է, վարկերի գծով՝ նվազել։
Այսպես, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագրի, ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը (D1) աճել է 0.3 տոկոսային կետով՝ 47.1%-ից հասնելով 47.4%-ի։
D2 չափանիշի գծով (ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությունը) ունենք 0.2 տոկսային կետով աճ՝ 57%-ից 57.2%:
D3 չափանիշով (ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների կշիռն է ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր
ցպահանջ ավանդներում) դոլարայնացման մակարդակն աճել է 0.5 տոկոսային կետով և 50.9%-ից հասել 51.4%-ի։
Միայն D4-ն է (ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռն է ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում), որի գծով կա 0.2 տոկոսային կետով նվազում:
Իսկ վարկերի դոլարայնացման մակարդակը նվազել է 0.4 տոկոսային կետով։ Ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի հարաբերակցությունը (D5) 62.4%-ից հասել է 62%-ի։