ԿԺԴՀ-ի դեմ ռազմական գործողություններն աղետալի հետեւանքների կհանգեցնեն, ընդ որում ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ամբողջ աշխարհի համար:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է 30-ամյա բնակչուհու բռնաբարության դեպքը. առաջադրվել է մեղադրանք:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
ՆԱՏՕ-ն դեկտեմբերի 6-ին կայանալիք նախարարական հանդիպմանը Վրաստանի հետ կքննարկի Սեւ ծովում համագործակցության ամրապնդումը՝ կապված անվտանգության իրադրության հետ:
«Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն արդեն այս ձմռանը կարող է լքել կատալոնական ակումբը: Ըստ աղբյուրների՝ արգենտինացի ֆուտբոլիստն արդեն իսկ հայտնել է ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ին Մարշալ Բաղրամյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ ծաղկեպսակներ են դրել Ստեփանակերտում անվանի զորավարի հուշարձանին:
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում ավարտվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները:
«Թուրքիայի ԱԳ նախարարի նման հայտարարությունն առաջինը չէ։ Այս տարիների ընթացքում Թուրքիան բազմիցս փորձել է որոշակի նախաձեռնություններով հանդես գալ՝ ի օգուտ Ադրբեջանի՝ Արցախի հարցի կարգավորման գործընթացում։ Թուրքիան փորձել է խցկվել ՄԽ համանախագահողների կազմի մեջ»։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին դեկտեմբերի 4-ին այցելել է հանրապետության կենտրոնական եւ արեւելյան մասերում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին:
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունն ընթացիկ տարվա դեկտեմբերի կեսերին անցնելու է Հայաստանին:
Հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող լսողական ապարատներն ու հաշմանդամի սայլակներն այսուհետև կտրամադրեն հավաստագիր ստացած կազմակերպությունները։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև կաշառքի միջնորդության դեպքեր: Արդյունքում մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներին:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մարզի 70-ամյա բնակչի մահվան հանգամանքները:
Իտալական «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ, այժմ՝ ակումբի տնօրեն Ֆրանչեսկո Տոտտին խոսել է այն մասին, թե ինչու է շատ անգամներ մերժել այլ ակումբների առաջարկները:
Մոտենում են ամանորյա տոները, և ինչպես ամեն տարի, այս տարի ևս քաղաքացիներին սկսում են մտահոգել առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների թանկացման սպասումները։ Անցած շաբաթ արդեն թանկացում արձանագրվեց ձվի շուկայում, ձուն թանկացավ 10 դրամով, ոլորտի փորձագետները խոսում են առաջիկա ամիսներին այլ գյուղատնտեսական մթերքների, նաև մսի թանկացման հնարավորության մասին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Իսպանիայի Գերագույն դատարանը (ԳԴ) որոշել է կալանքի տակ թողնել Կատալոնիայի նախկին փոխղեկավար Օրիոլ Ժունկերասին:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 6-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 09:08-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ռեստորանային համալիրից արջին կենդանաբանական այգի տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հնդկաստանի Ազգային կանաչ տրիբունալը քննադատել է Նյու Դելիի կառավարությանը՝ մայրաքաղաքի տարածաշրջանում օդի սատիկ աղտոտվածության դեմ պայքարի գործողությունների պլանի բացակայության համար՝ կարգադրելով երկու օրվա ընթացքում ներկայացնել համապատասխան փաստաթուղթը:
«Ռուսաստանը որևէ քայլ չի ձեռնարկի, որը կվնասի Հայաստանի շահերին, քանի որ նա գնալով ավելի մեծ նշանակություն պետք է տա Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին։ Հայաստանը Ռուսաստանի վերջին հենարանն է Հարավային Կովկասում»։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Տիգրան Խաչատրյանը, նախնական համաձայնության գալով մեկ այլ պաշտոնատար անձի` իր հետ ծառայություն իրականացնող ՃՈ ավագ տեսուչ Հայկազ Գրիգորյանի հետ, խմբով պահանջել և ստացել են կաշառք:
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին եւ ինքնավարության նախարարների կաբինետի նախկին չորս անդամներին Իսպանիային արտահանձնելու հարցի շուրջ երկրորդ լսումները դեկտեմբերի 4-ին տեղական ժամանակով ժամը 9:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:00-ին) բացվել են Բրյուսելի առաջին ատյանի դատարանի խորհրդակցական պալատում:
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ դեկտեմբերի 1-ին այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ավանդաբար անցկացվող տարեվերջյան խորհրդակցությունը՝ ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարներ պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Օրեր առաջ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում «Նոյ» ազգագրական թաղամասի նախագծի ընտրության հարցում կարևորել է հանրային կարծիքը։ Վարչապետը նշել է նաև, որ այս ծրագիրը նպաստելու է մեր քաղաքի և երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։
Դեկտեմբերի 4-ին, ժամը 10:11-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փշատավան գյուղում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա:
Manchester Evening News-ը հաղորդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկ պատճառ ունի Ջեյսի Լինգարդին գերադասելու Հենրիխ Մխիթարյանից:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային և «Arriva» տրանսպորտային ընկերության գործադիր տնօրեն Դանիել Ադամկային։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը մարդկությանը կոչ է արել ընդհանոր ապագա ստեղծել կիբեռտարածությունում: