Բաժիններ՝

«ԱՄԷ-ում և ԱՄՆ-ում ինձ կպատեին գումարով, բայց ես կքանդեի 25 տարվա պատմություն ունեցող սերը». Տոտտի

Իտալական «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ, այժմ՝ ակումբի տնօրեն Ֆրանչեսկո Տոտտին խոսել է այն մասին, թե ինչու է շատ անգամներ մերժել այլ ակումբների առաջարկները:

«Առաջին անգամ ես կարող էի գնալ «Ռեալ»: Ես երբեք չէի կրի այլ իտալական ակումբի շապիկ: Ես որոշումներ էի կայացնում սրտով և բանականությամբ, և երբեք չեմ փոշմանել:
Երկրորդ անգամ ևս կար կհեռանալու միտք: Սպալետիի հետ վերջին ամիսները բարդ էին, և, չնայած ես լավ հարաբերություններ ունեի նրա հետ, հեռանալու միտք կար: Դա՝ մինչև 2009 թվականը, երբ նա հեռացավ: Ես ունեի առաջարկներ ԱՄԷ-ից և ԱՄՆ-ից: ԱՄԷ-ում և ԱՄՆ-ում ինձ կպատեին գումարով, բայց ես կքանդեի 25 տարվա պատմություն ունեցող սերը:
Դա կարող էր լավ շանս լինել ինձ համար, բայց ես ընտրեցի իմ սրտով»,- նշել է Տոտտին Corriere della Sera-ի հետ զրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031