Հանրապետության ողջ տարածքում ձյուն է սպասվում. ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը, դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին հանրապետության ողջ տարածքում, դեկտեմբերի 8-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, դեկտեմբերի 6-ին լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, դեկտեմբերի 7-ին հանրապետության ողջ տարածքում՝ ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 6-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը, դեկտեմբերի 7-9-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 4-ի ցերեկը, դեկտեմբերի 5-ին, 6-ի գիշերը, դեկտեմբերի 8-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, դեկտեմբերի 7-ին սպասվում են տեղումներ, դեկտեմբերի 6-ի ցերեկը՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, 7-ին՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.70C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -13.40C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 1.20C