
Շարմազանովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 4-5-ն աշխատանքային այցով կլինի ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ Ռուսաստանի Պետական դումայի հրավերով կմասնակցի «Խորհրդարանականներն ընդդեմ թմրամիջոցների» միջազգային համաժողովին եւ հանդես կգա ելույթով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից: