Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) պլանավորման և բյուջեի հանձնաժողովի նիստում խոսել է երկրի զինանոցում առկա զինատեսակների և պլանավորված գնումների մասին:
Ռուսական kovcheg.me կայքը ֆիլմ է նկարահանել Հայաստանի մասին, որում ներկայացնում է Լեռնային Հայաստանի վայրի բնության գաղտնիքները և անդրադարձ կատարում երկրի լեռնային անտառներում ապրող բեզոարյան այծերին:
Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Կանադա աշխատանքային այցի վերջին օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Մոնրեալի ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» վարժարանում։
Նոյեմբերի 16-ին ժամը 12:15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1988թ. ծնված Ս.Ա-ն, վարելով իրեն պատկանող «ԲՄՎ » ավտոմեքենան, Իվանյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1ա շինության դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակիչ 1989թ. ծնված Հ. Խ-ին, ինչի հետևանքով վերջինս գլխի պատռված վերքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Մարգարյան փողոցի բնակիչ, 48-ամյա Նելլի Հալաջյանի դիմումի փաստով:
Չինաստանի արևմուտքում՝ Տիբեթի ինքնավար շրջանում նոյեմբերի 18-ին գրանցվել է 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին և նրա ընտանիքի անդամներին տեղափոխող ուղղաթիռը եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով արտակարգ վայրէջք է կատարել:
Սաուդյան Արաբիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին խորհրդատվությունների համար, ինչպես նաև իրենց երկրում Գերմանիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնել:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 17-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Կոտայքի տարածաշրջանային քոլեջի տնօրենը չարաշահել է իր լիազորությունները:
Նոյեմբերի 17-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Կորյունի փողոցից բերման է ենթարկվել 1998 թ. ծնված Ժենյա Մ.-ն:Գողության մեղադրանքով հետախուզվող 19-ամյա աղջիկը բերման ենթարկվել։
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «ՇուշանԷլ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « ՀՀ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կապակցությամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային կենտրոններում այս օրերին հսկայական հերթեր են գոյանում: Բանն այն է, որ կառավարության N 915-Ն որոշման համաձայն՝ սոցիալական փաթեթի շահառուները, արդեն 2018 թվականից սկսած, պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտ, որպեսզի կարողանան օգտվել սոցփաթեթի ծառայություններից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, որ շուրջ մեկ ամիս է` թափուր էր, երեկ համալրվել է: Այդ պաշտոնում նշանակվել է արդարադատության գնդապետ Արկադի Բալյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հրապարակ» օրաթերթը գրում է. « Սերժ Սարգսյանն ընտրական, քրեական և այլ օրենսգրքերում փոփոխություններ կատարելու հանձնարարական է տվել, որը բխել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ապրիլյան ընտրությունների վերաբերյալ զեկույցից։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Զոհված և վիրավորված զինծառայողների համար ստեղծված ապահովագրական հիմնադրամի շուրջ մեծ աղմուկ է հասունանում։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերի ժամանակ վեճեր են ծավալվում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ուսանողների հացադուլի դադարեցման եւ «կլոր սեղանի» շուրջ պայմանավորվածություններն անսպասելի են եղել դասադուլավորներին համակրող ԵՊՀ պրոռեկտորների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբերի 8-ի համարում գրել էր, որ Վերնիսաժի կրակոցների հետևանքով տուժած ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը հեռացել է երկրից:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան գործարարները ոտ ու ձեռ են ընկել, որ 2018-ին ընդառաջ իրենք եւս «գործեր» ու ներդրումներ ցույց տան երկրի նախագահին` ապագա վարչապետին:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մտադիր է երկուշաբթի օրը հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց։ «Ժամանակ»-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանն ասաց, որ իրենք նախատեսում էին ստորագրահավաք սկսել Սահմանադրությունը փոփոխելու նպատակով, սակայն ԿԸՀ-ից բացասական պատասխան են տվել, ինչն էլ հացադուլի դիմելու պատճառն է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն վեց տարի է` Հայաստանը «Համաշխարհային ռազմականացվածության ինդեքս» զեկույցում Հայաստանն ամենառազմականացված պետությունների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը շաբաթներ առաջ հանձնարարական էր իջեցրել մարզպետներին՝ մանկապարտեզների օպտիմալացման առաջարկով դիմել համայնքապետարաններին, որոնց ենթակայության տակ են գտնվում նախադպրոցական հաստատությունները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ամանորի նախաշեմին որոշել է ինքն իրեն պարգեւատրել: Նա ստորագրել է համապատասխան կարգադրություն, որտեղ միաժամանակ պարգևատրել է նաեւ իր տեղակալներին:
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 03:39-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ «Կարին» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և կողաշրջվել, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դուբայում «մարսային քաղաքի» Mars Scientific City նախագիծը, որտեղ նմանակվելու են կյանքի պայմանները Կարմիր մոլորակի վրա, կավարտվի 2,5 տարի անց:
Նախապատմական մամոնտների կմախքների բացառիկ հավաքածուն, որոնք հայտնաբերվել են Սիբիրում, աճուրդի են հանել Բիլինգշերսթում (Մեծ Բրիտանիա): Տեսանյութում ցուցադրվում է, թե ինչ տեսք ունեն նախապատմական կենդանիների կմախքները: