
Վրաերթի երկու դեպք` Ստեփանակերտ քաղաքում

Նոյեմբերի 16-ին ժամը 12:15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1988թ. ծնված Ս.Ա-ն, վարելով իրեն պատկանող «ԲՄՎ » ավտոմեքենան, Իվանյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1ա շինության դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակիչ 1989թ. ծնված Հ. Խ-ին, ինչի հետևանքով վերջինս գլխի պատռված վերքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
***
Նոյեմբերի 16-ին ժամը 13:45-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1986թ. ծնված Ս.Ա-ն, վարելով իրեն պատկանող «Յագուար» ավտոմեքենան, Մ.Մաշտոց և Հեքիմյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակիչ 1948թ. ծնված Լ.Ա-ին, ինչի հետևանքով վերջինս տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: