«Վարդաշեն» ՔԿՀ պետի թափուր պաշտոնը համալրվել է. ով է նշանակվել այդ պաշտոնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, որ շուրջ մեկ ամիս է` թափուր էր, երեկ համալրվել է: Այդ պաշտոնում նշանակվել է արդարադատության գնդապետ Արկադի Բալյանը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արկադի Բալյանը այնքան էլ պատահական անձնավորություն չէ, որ նշանակվեց «Վարդաշեն» ՔԿՀ պետի պաշտոնում: Վերջինս ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետն էր, որին տեղափոխեցին քրեակատարողական վարչություն: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին պաշտոնից ազատվել էր «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ Հովհաննես Հակոբջանյանը, եւ վերջինիս հեռացումը կապվում էր ՔԿՀ-ում աղմկահարույց բացահայտումների հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930