Բաժիններ՝

«Մեղրիում ստեղծվող ազատ տնտեսական գոտին ԵԱՏՄ երկրների համար կբացի մեծ հնարավորություններ». Սերժ Սարգսյան

Իրանի հետ սահմանին՝ Մեղրիում ստեղծվող ազատ տնտեսական գոտին կարող է ԵԱՏՄ երկրների համար ստեղծել մեծ հնարավորություններ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք Իրանի հետ սահմանին՝ Մեղրիում, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համաձայնությամբ ստեղծել ենք ազատ առևտրի գոտի, և հաշվի առնելով այն փաստը, որ հակառակ կողմում ևս գործում է ազատ տնտեսական գոտի, այստեղ, իհարկե, առկա են մեծ հնարավորություններ: Մենք ԵԱՏՄ-ի շրջանակում բանակցություններ ենք վարում իրանական կողմի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման շուրջ: Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս բանակցությունները կհասնեն արդյունավետ ավարտի, և մենք կստորագրենք համաձայնագիրը: Այստեղ ևս, իհարկե, Իրանը մեծ շուկա է, 80 միլիոնանոց վճարունակ շուկա, որտեղ առկա է այն արտադրանքի անհրաժեշտությունը, որն արտադրվում է ԵԱՏՄ երկրներում»,- ասել է ՀՀ Նախագահը:

Հարցին՝ արդյոք Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը կստորագրվի հաջորդ տարի՝ ՀՀ Նախագահն ասել է, որ իր կարծիքով, խոսքը գնում է ոչ հեռու ամիսների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս