«Սասնա ծռեր» խմբավորման անդամների մի մասի վերաբերյալ գործով դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին։
ԱՄՆ-ի զինվորականները տարհանման վարժանքներ են անցկացնում Հարավային Կորեայում ի դեպս արտակարգ դրության Կորեական թերակղզում:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Սևան քաղաքի Արա Գեղեցիկի փողոցում բախվել են «Մերսեդես Բենս» և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ:
Հայաստանի ոստիկանությունը նախատեսում է ստեղծել ԴՆԹ քարտադարաններ: Այդ նպատակով, ինչպես այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, փոփոխություն և լրացում է մշակվել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում:
Արմեն Ջիգարխանյանը ՆՏՎ-ի եթերում մեղադրանքներ է առաջադրել է իր կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 08:29-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Պալերմոյում կմասնակցի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության նախարարական համաժողովին՝ նվիրված փախստականների և միգրացիոն հոսքերին։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել է գոլֆ խաղալ նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահի այցի ժամանակ եւ ուժեղացնել Հյուսիսային Կորեայի վրա գործադրվող ճնշումը, որը հրաժարվում է դադարեցնել իր հրթիռամիջուկային ծրագիրը:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն արձագանքել է Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանություններին: Արմեն Ամիրյանի հայտարարության մեջ ասված է.
Սեռական հարաբերություն՝ բռնության գործադրմամբ, և շորթում՝ բողոքը հետ վերցնելու պայմանով:
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեցին և դրական եզրակացությամբ խորհրդարանի նիստերի օրակարգ ընդգրկվեցին «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը, «Միջազգային ծովային կազմակերպության մասին» և «Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին նախագծերը:
Ճապոնիայում առնվազն հինգ մարդ է զոհվել, եւս 85-ը՝ տուժել երկրում մոլեգնող «Լան» հզոր թայֆունից:
Հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 11.00-18.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի` Ղանդիլյան, Սավոյան, Շիրակացի փողոցների, 224, 228 տարածքների ջրամատակարարումը:
Սլովենիայի նախագահը կորոշվի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում, որը կկայանա նոյեմբերի 12-ին:
«Կոնվերսբանկ»-ում կատարված ավազակային հարձակման բացահայտման հետքերով։
Լատվիայի 17-ամյա քաղաքացին հոկտեմբերի 22-ի երեկոյան կացնով մարդկանց վրա է հարձակվել Շվեյցարիայի Ֆլիմուս ոչ մեծ կոմունայում, ինչի հետեւանքով տուժել է մի քանի մարդ:
ոկտեմբերի 23-ին, ժամը 07:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տ. Պետրոսյան փողոցում՝ Եղնիկ խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
2017թ. հոկտեմբերի 10-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցից կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը, ով մահացել էր զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո: Նույն օրը հակառակորդի կողմից ապօրինաբար դիտավորությամբ Չ. Մարգարյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:
«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը երկրի չորս ինքնակառավարվող քաղաքների եւ 59 մունիցիպալիտետների սաքրեբուլոների (տեղական ինքնակառավարման մարմիններ) պատգամավորների համամասնական կուսակցական ցուցակներով ընտրողների ձայների 55,73 տոկոսն 1 ստացել ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
Իտայիայի Վենետո և Լոմբարդիա հյուսիսային մարզերի բնակիչները հոկտեմբերի 22-ին կայացած հանրաքվեներում հանդես են եկել երկրի կենտրոնական իշխանություններից ինքնավարության օգտին:
Հայաստանը գիտական տուրիզմը զարգացնելու մեծ ներուժ ունի:
Ակնհայտ է, որ մետրոպոլիտենում շուրջ 35 տարի աշխատող Սամվել Մնացականյանը, որպես տուրիստական «Ֆոլկ տուր» ՍՊԸ-ի ճարտարագետ և ՍՊԸ-ի հիմնադիր Լիլիթ Սամվելի Մնացականյանի հայր, տիրապետել է մրցույթի գնի մասին տեղեկատվությանն ու առաջարկել հենց այդ գինը և լինելով մրցույթի միակ մասնակիցը, շահել է այն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:40-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Թուրքական «Ռադիքալ» (Radikal) պարբերականի սյունակագիր Այշե Հյուրն անդրադարձել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեզավակներից մեկի` Սաբիհա Գյոքչենի ինքնությանը` նշելով, որ որոշ վարկածների համաձայն նա ծագում է հայ էր` Հաթուն Սեբիլջիյան անունով:
Վերջերս Թուրքիայի խորհրդարանն ընդունել է նոր օրենք, որով իմամներին տրվել է պաշտոնապես ամուսնություն իրականացնելու իրավունք: Նախկինում Թուրքիայում այդ իրավունքն ունեին միայն պետական մարմինները, քանի որ Թուրքիան աշխարհիկ պետություն է:
Հոկտեմբերի 22-ին սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող, շարքային Զեյնալով Ջաբբար Ֆիրուդդին օղլուն (Zeynalov Cabbar Firuddin oğlu)։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ զինծառայողը սպանվել է «ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման հետևանքով»։
Դանիայի վարչապետ Լարս Ռասմուսենը հայտարարել է, որ թեև Ռեջեփ Էրդողանի ղեկավարած Թուրքիան տեղ չունի Եվրամիության երկրների շարքում, բայց անհրաժեշտ է շարունակել անդամակցության շուրջ բանակցությունները:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 02:47-ին, ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: