Բաժիններ՝

Վթար Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է մեքենայում, կան տուժածներ

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 02:47-ին, ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» մակնիշի 04 UL 859 (վարորդ՝ 1986 թ. ծնված Ռ. Ե.) և «ՎԱԶ 2107» մակնիշի 34 AV 802 (վարորդ՝ 1995 թ. ծնված Մ. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարները Մ. Գ.-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ավտոմեքենաների վարորդները և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1986 թ. ծնված Մ. Գ.-ը, հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս