Բաժիններ՝

Լատիշ դեռահասը կացնով մարդկանց վրա է հարձակվել Շվեյցարիայում

Լատվիայի 17-ամյա քաղաքացին հոկտեմբերի 22-ի երեկոյան կացնով մարդկանց վրա է հարձակվել Շվեյցարիայի Ֆլիմուս ոչ մեծ կոմունայում, ինչի հետեւանքով տուժել է մի քանի մարդ:

Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ պատանին գրոհել է պուրակում զբոսնող տեղի բնակիչների վրա, ինչից հետո փախել է առեւանգված ավտոմեքենայով եւ վթարի ենթարկվել:

Այնուհետեւ չարագործը հայտնվել է ավտոլցակայանի մերձակայքում եւ կատարել երկրորդ հարձակումը: Այստեղ նրան բռնել են ոստիկանները, որոնք հարկադված են եղել զենք կիրառել, ինչի հետեւանքով դեռահասը վիրավորվել է: Տուժածների ստույգ թիվն ու նրանց վիճակը դեռեւս հայտնի չէ: Հարձակվողի դրդապատճառների մասին ոստիկանությունը չի հայտնել, բայց նշել է, որ նա գործել է միայնակ, իսկ միջադեպը առնչություն չունի ահաբեկչության հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031