![](/banners/BeFunky-design.jpg)
Խաչաղբյուր գյուղում անասնակեր է այրվել. մեկնել է երկու մարտական հաշվարկ
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/hrdeh.jpg)
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:40-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։15-ին, մարվել՝ 22:13-ին: Այրվել է մոտ 650 հակ անասնակեր: