Հայրավանք գյուղում ավտոմեքենաներ են բախվել. կան 7 վիրավորներ

Հոկտեմբերի 10-ին, ժամը 23:01-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» մակնիշի 24 OS 736 և «Կամազ» մակնիշի 54 LO 444 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի 7 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Տեսանյութեր

Լրահոս