Բաժիններ՝

Խավին կարող է գլխավորել Կատարի հավաքականը

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին, ով այժմ հանդիսանում է կատարյան «Ալ-Սաադ» ակումբի խաղացող մարզիչը, խոստովանել է, որ կցանկանար գլխավորել Կատարի ազգային հավաքականը: 37-ամյա իսպանացին պլանավորում է ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

«Ինչո՞ւ ոչ: Կարծում եմ՝ հրաշալի կլիներ, եթե կարողանայի դառնալ Կատարի հավաքականի գլխավոր մարզիչը: Կտեսնենք: Ինձ պետք է փորձ, աշխատակազմ և մնացածը, բայց ես արդեն ճանաչում եմ Կատարի ֆուտբոլիստներին և տեղական առանձնահատկությունները:

Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Կատարին՝ 2022թ. տանը կայանալիք Աշխարհի առաջնությանն ընդառաջ ունենալ ավելի լավ ֆուտբոլ: Կարծում եմ՝ մարզիչ դառնալն իմ նպատակն է»,- Խավիի խոսքերն է մեջբերում AFP-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս