Աբովյան փողոցում ավտոմեքենան բախվել է ծառին և գովազդային վահանակին

Հոկտեմբերի 10-ին, ժամը 21:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Infiniti FX35» մակնիշի 77 MM 001 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1995 թ. ծնված Ա. Ս.) բախվել է ծառին և գովազդային վահանակին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս