Բաժիններ՝

Երաշխավոր երկրները հայտարարել են Սիրիայում ապաէսկալացման չորս գոտիների ստեղծման մասին

Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը՝ որպես Սիրիայում հրադադարի Երաշխավորներ, հայտարարել են այդ երկրում ապաէսկալացման չորս գոտիների ստեղծման մասին: Այդ մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրաթ Աբդռախմանովը՝ Աստանայում ելույթ ունենալով Սիրիայի իրադրության կարգավորման միջազգային հանդիպման լիագումար նիստում:

«Հայտարարում ենք 2017 թվականի մայիսի 4-ի հուշագրին համապատասխան Արեւելյան Գուտայում, Հոմսի նահանգի հյուսիսի առանձին մասերում, Իդլիբի նահանգում եւ հարեւան նահանգների (Լաթաքիայի, Համայի եւ Հալեպի) որոշակի մասերում, ինչպես նաեւ Սիրիայի հարավի առանձին շրջաններում ապաէսկալացման գոտիների ստեղծման մասին»,-երաշխավոր երկրների համատեղ հայտարարության տեքստն ընթերցել է Աբդռախմանովը՝ ամփոփելով Աստանայում կայացած միջազգային հանդիպման արդյունքները:

Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը՝ որպես երաշխավորներ, նաեւ ստեղծել են ապաԷսկալացման գոտիների համակարգող կենտրոն: «Երաշխավոր երկրներն իրանա-ռուսա-թուրքական համատեղ համակարգող կենտրոն են ստեղծում ապաէսկալացման գոտիներում հսկողության ուժերի գործողությունների համաձայնեցման համար»,-նշել է Աբդռախմանովը:

Ինչպես հայտնի է դարձել, Սիրիային նվիրված նոր հանդիպումն Աստանայում կկայանա հոկտեմբերի վերջին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս