«Արսենալը», «Լիվերպուլը» և «Չելսին» կփորձեն ձեռք բերել Թոմաս Մյուլլերին
«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը շուտով կարող է տեղափոխվել ԱՊԼ:
«Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում Կարլո Անչելոտիի գալով՝ գերմանացի հարձակվողը կորցրել է իր ստաբիլ տեղը հիմնական կազմում: Ինչպես հաղորդում է SportBild-ը, Մյուլլերը գոհ չէ թիմում իր ներկայիս դերից և դրա համար միանգամայն հնարավոր է, որ փոխի ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ըստ պարբերականի տեղեկության՝ ֆուտբոլիստի ընտանիքը չի ցանկանում հեռանալ Մյունխենից, սակայն, եթե Մյուլլերը, այնուամենայնիվ, հեռանալու որոշում կայացնի, ապա կունենա միանգամից 3 տարբերակ ԱՊԼ-ում, քանի որ իրավիճակին ուշադրությամբ հետևում են «Արսենալը», «Լիվերպուլը» և «Չելսին»:
Նախորդ մրցաշրջանում Թոմաս Մյուլլերը «Բավարիայի» կազմում անցկացրել է 29 խաղ, որոնցում դարձել է 5 գոլի և 12 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը