
Ուզում ես պահե՞լ, բաց թող…

Ու ամենակարևորը, դա արա քո գլխում: Իսկապես բա՛ց թող: Թող ինչ-որ բան լինի՝ անկախ քո համառ ցանկությունից: Թույլ տուր, որ ինչ-որ մեկը վարվի այնպես, ինչպես ինքն է ուզում ու համարում ճիշտ: Ներքուստ ընդունիր դա ու համաձայնիր: Եվ շարունակիր ապրել քո կյանքով:
Շատ վաղուց Կաստադենայի մոտ կարդացել եմ. «Մի կապվիր ոչ մեկի ու ոչնչի հետ»: Չէի հասկանում, այդ ինչպե՞ս, ինչի՞ համար: Չէ՞ որ հրաշալի է կապվածություն ունենալը: Ինչպե՞ս ապրել առանց դրա: Եվ միայն հիմա հասկացա, որ այդպես դու կարող ես ազատ լինել: Շատ հաճախ կապվածությունը դառնում է կախվածություն: Իսկ դրա հետ դու քեզ ես կորցնում: Սա վերաբերում է ընդհանրապես կախվածության բոլոր դրսևորումներին` ծխախոտից, ալկոհոլից, մարդուց… Երբ ապրել և շնչել առանց դրա չես կարող: Այդ պատճառով էլ պետք է կարողանաս ամեն բան բաց թողնել: Որպեսզի ինքդ քեզ պես լինես, իրական:
Թող որ ամեն ինչն ազատ կամարտահայտությամբ լինի: Ոչ թե «դե լավ» կամ «ի հեճուկս թշնամիների», այլ հանգիստ, վստահ համոզմունքն այն բանում, որ, դրա հետ թե առանց դրա, ինչ-որ բանի կամ մեկի կարիքը դու շատ-շատ ունես, բայց միևնույն է, ամեն ինչ կարգին կլինի: Կարևոր է արդյունքին կապվածություն չունենալ, քանի որ ոչ ոք պարտավոր չէ համաձայնել քեզ հետ, որ որքան էլ վատ, անտեղի ու անխելք թվա քեզ ինչ-որ մեկի ընտրությունը, դա միայն ու միայն քո գնահատականն է: Դա ուրիշին իր կարծիքը, տեսակետը, զգացմունքը և գործողությունը արտահայտելու հնարավորություն տալու քո ցանկության բացակայությունն է: Դու պարտավոր չես այդ գործողության կողքին լինել, բայց և դու չպետք է քեզ վրա այդ միտքը փոխելու պատասխանատվությունը վերցնես կամ բացատրես, թե որքան սխալ է այդ զգացումը:
Միակ բանը, որ դու կարող ես փոխել, այն է, որ շարունակես ապրել քո կյանքով: Ա՛յ սա դու պարտավոր ես անել:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը