Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով ի թիվս միջազգային մի շարք պատվիրակությունների՝ Թեհրան է ժամանել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հաղորդում է Irna գործակալությունը, Տիգրան Սարգսյանին ընդունել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին:
Լիտվան հորդորել է Ուկրանիային հնարավորություն տալ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին մարզպետ Միխայիլ Սաակաշվիլիին դատական կարգով պաշտպանել Ուկրաինայի քաղաքացիության իրավունքը:
Օգոստոսի 06-10-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +39…+41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները կմոբիլիզացնեն մինչև 30 հազար բուժաշխատողի:
Վաշինգտոնը չի հանդիսանում Մոսկվայի կարևոր տնտեսական գործընկերը, որն ունակ է լրջորեն ազդել Ռուսաստանի զարգացման վրա:
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ռուս զինվորականները դեղերի մի փաթեթ են հասցրել երկրում գործող միակ ուռուցքաբանական կենտրոն:
Այս շաբաթ Եվրոպայի հարավային հատվածում անոմալ շոգ է գրանցվել: Օդի ջերմաստիճանը որոշ տեղերում հասել է 44-ի:
Երևանի Էրեբունու վարչական շրջանի բնակչուհի Աննա Մաղդեսյանը /1976թ.ծ./ ոստիկանության կողմից որպես անհայտ կորած որոնվում էր օգոստոսի 2-ից:
Կահույքագործը ներքնակի տակից 680.000 դրամ է գողացել: Ճանաչողներին խնդրում ենք արձագանքել։
Ստամբուլի բանտում ազատազրկման մեջ գտնվող շուրջ 150 վրացի բանտարկյալներ զանգվածային հացադուլ են հայտարարել:
«Մի՛ մոռացեք, որ վերջին հաշվով Իրանը վերջին տարիներին է թոթափել այն պատժամիջոցները, որն իր նկատմամբ կիրառվում էր ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի կողմից, և աստիճանաբար պետք է հաղթահարել այս դժվարությունները։ Դրանք կապել հայ-իրանական հարաբերությունների հետ՝ այնքան էլ տեղին չէ, որովհետև միջազգային համատեքստում Իրանը վերջին տարիներին է դուրս եկել և ազատվել տնտեսական շղթաներից։ Հեռանկարային է զարգացումը բոլոր ոլորտներում, այլ հարց է, որ դրանք նոր են սկսում սաղմնավորվել»։
«Սա նշանակում է, որ ՀՀ-ն և Իրանն իրենց քաղաքական հարաբերություններում որևէ խնդիր չունեն։ Նախագահի ներկայությամբ երդմնակալության արարողությունը պատվելը նշանակում է, որ ՀՀ-ի և Իրանի երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»:
Փրկարար ուղղաթիռը վթարի է ենթարկվել ավստրիական Ալպերի ամենաբարձր գագաթին՝ փորձելով էվակուացնել ինքնազգացողությունը վատացած լեռնագնացին:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների նոր օրենքը որեւէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի դեմ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, դեսպան Ջոն Հերբսթը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի տնտեսության անխուսափելի անկումը, որը կհետեւի նոր պատժամիջոցների կիրառմանը, կարող է անուղղակիորեն անդրադառնալ նաեւ Հայաստանի վրա:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ Շամիրամ գյուղում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Բացահայտվել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի Թուրքիայի վերաբերյալ սկանդալային նամակը, որը նախարարը հուլիսի 24-ին ուղարկել էր ԵՄ գործիչներին:
Սիրիայի կառավարական զորքերը՝ սիրիական ռազմաօդային ուժերի աջակցությամբ հետ են մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Դեր Զոր քաղաքի ուղղությամբ գրոհները:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:
Թուրքիայի Ամասիայի շրջանում վթարվել է Ստամբուլից Սամսուն կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսը:
25 հազարի փոխարեն՝ հաճախորդը գնորդին սխալմամբ վերադարձրել է 475 հազար դրամ: Գնորդին ճանաչողներին խնդրում ենք արձագանքել։
Երկրորդը, ամենայն հավանականությամբ, ոչ մարտական կորուստ է:
Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր կոչ են անում շոգի պատճառով երկրում ոչ աշխատանքային օրեր հայտարարել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Իրաքում և Սիրիայում շարունակվող ճգնաժամերում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Օգոստոսի 4-ին, ժամը 23:57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արգիշտի փողոցում գտնվող հյուրանոցի մոտակայքում կայանած ավտոմեքենայում:
168.am-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ որևէ տեղեկություն չունի այդ դեպքի մասին: Նա նշեց, որ այս գիշեր Տավուշի սահմանային հատվածում իրավիճակը հանդարտ է եղել:
Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան են ժամանել ավելի քան 50 երկրիպատվիրակություններ:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Արմավիրի մարզում օգոստոսի 4-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, աշխատանքներն ու անելիքները:
Օգոստոսի 4-ին բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Թովուզի շրջանում «հայկական կողմի կրակոցից» սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մուսաև Վահիդ Վուգար օղլուն (Musayev Vahid Vüqar oğlu):
Օգոստոսի 4-ին, ժամը 21:55-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: