Բաժիններ՝

Թալին քաղաքում բեռնատար է վթարի ենթարկվել

Օգոստոսի 4-ին, ժամը 21:55-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քոթանյան փողոցի վերջնամասում բախվել են «ՎԱԶ-2114» մակնիշի 35 DA 917 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Զիլ» մակնիշի 34 ST 203 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ 1967 թ. ծնված Ա. Ե.):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031