Բաժիններ՝

Լիտվան հորդորել է Կիեւին հնարավորություն տալ Սաակաշվիլիին դատական կարգով պաշտպանել քաղաքացիության իրավունքը

Լիտվան հորդորել է Ուկրանիային հնարավորություն տալ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին մարզպետ Միխայիլ Սաակաշվիլիին դատական կարգով պաշտպանել Ուկրաինայի քաղաքացիության իրավունքը:

Աս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյաչուսը հավաստիացրել է, որ Լիտվան այսուհետ մտադիր է աջակցել Ուկրաինային, սակայն միաժամանակ պահանջելու է չսահմանափակել ընդդիմության իրավունքները:. Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Պյատրաս Աուշտրավիչուսն առաջարկել է Սաակաշվիլիին տրամադրել Լիտվայի քաղաքացիություն: Նրա կարծիքով՝ Վրաստանի նախկին նախագահը կարող է Լիտվայում զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զրկեց Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից համապատասխան հանձնաժողովի երաշխավորման հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս