Ռուս զինվորականանները շուրջ 300 կգ դեղամիջոց են հասցրել Լաթաքիայի ուռուցքաբանական կենտրոն
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ռուս զինվորականները դեղերի մի փաթեթ են հասցրել երկրում գործող միակ ուռուցքաբանական կենտրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Հաշտեցման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Կորզովատիխի խոսքով՝ տվյալ փաթեթում եղել է 300 կգ տարբեր դեղամիջոց՝ ընդհանուր առմամբ, 16 տուփ: Այս դեղամիջոցները, որոնք Սիրիայում չեն արտադրվում եւ դժվարություն են ներկայացնում Եվրոպայից ներկրելու համար, նախեւառաջ նախատեսված են դրանց կարիքն ունեցող փոքրերի եւ մեծերի համար: Լաթաքիայի կենտրոնական հիվանդանոցը անվճար սպասարկում է մեծաթիվ մարդկանց, ովքեր գնում են այնտեղ Սիրիայի տարբեր հատվածներից: