 
                        Սաուդյան Արաբիայի իշխանությունները կմոբիլիզացնեն մինչև 30 հազար բուժաշխատողի
 
                                    Սաուդյան Արաբիայի իշխանությունները կմոբիլիզացնեն մինչև 30 հազար բուժաշխատողի: Նպատակն է ապահովել անվտանգությունը բազմաթիվ ուխտագնացների, որոնք ամեն տարի գալիս են Մեքքայի և Մեդինայի սրբազան վայրեր: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ուխտագնացության շրջանը սկսում է օգոստոսի 30-ից և կավարտվի սեպտեմբերի 4-ին, երբ կիրականացվի զոհաբերություն:
Այդ շրջանում կմոբիլիզացվի 30 հազար բուժաշխատող, որոնք պատրաստ կլինեն ցանկացած պահի օգնություն ցուցաբերել ուխտագնացներին: Դրանից բացի, իրականացվում է անձնակազմին պատվաստելու ծրագիր: Տեղի միջազգային օդանավակայն ժամանած մարդիկ պարտավոր են լինելու անցնելու բժշկական ստուգում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        