Բաժիններ՝

7 համեղ ըմպելիք, որոնք կօգնեն այրել ավելորդ ճարպերը

Justcoolidea.ru-ն գրում է, որ գիրանալու մի շարք պատճառներ կան։ Ավելորդ քաշի դեմ պայքարում չափազանց կարևոր է սննդակարգի շտկումը, ինչպես նաև ֆիզիկական ծանրաբեռնվածության ապահովումը։ Ըստ կայքի՝ ավելորդ կիլոգրամների դեմ պայքարում կարող են օգնել պայքարել նաև այս ըմպելիքները, որոնք նաև շատ համեղ են և օգնում են արագացնել նյութափոխանակությունը։

1. Կանաչ թեյ։ Այս ըմպելիքը կարող եք օգտագործել ինչպես՝ տաք, այնպես էլ՝ սառը վիճակում։ Հատկապես առավոտյան օգտագործելու դեպքում կկարողանաք արագացնել նյութափոխանակությունը։

• 240 մլ ջուր եռացրեք։
• Ավելացրեք կանաչ թեյ, եռացրեք 3-5 րոպե։
• Ավելացրեք անանուխ, կիտրոն, ցանկության դեպքում՝ նաև մեղր։

2. Դառը շոկոլադով սմուզի։

• 1 մանգո
• 1 բաժակ սառեցրած սև հաղարջ
• 3 բաժակ սպանախ
• 1 ճաշի գդալ չիայի սերմեր
• 2 ճաշի գդալ նշի կաթ
• 1 թեյի գդալ մեղր։

Կաթը լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք մրգերն ու հատապտուղները, կակաոն, ապա՝ սպանախը։ Խառնեք 30 վայրկյան, որպեսզի միասեռ զանգված ստանաք։

3. Էներգետիկ սմուզի

• 1 լիտր արքայախնձորի հյութ
• 1 լիտր ձմերուկ
• 270 մլ կոկոսի ջուր
• սպանախ
• 1-2 բաժակ հաղարջ
• 2 կանաչ խնձոր։

Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում։

4. Սև սուրճ։ Սև սուրճն օգնում է արագացնել նյութափոխանակությունը։ Խորհուրդ է տրվում այն խմել առավոտյան կամ մարզումից առաջ։ Ցանկության դեպքում կարող եք սուրճին դարչին ավելացնել։

5. Կանաչ սմուզի մանգոյով

• 1 սառեցած բանան
• 1 բաժակ սառեցրած մանգո
• 1 բաժակ սպանախ
• կես ավոկադո
• 1 բաժակ նշի կաթ։

Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերով։

6. Ճարպերն այրող ըմպելիք

• 1 բաժակ գրեյպֆրուտի, նարնջի կամ արքայախնձորի հյութ
• 2 թեյի գդալ խնձորի քացախ
• 1 թեյի գդալ մեղր։

Խառնեք բոլոր բաղադրիչները, օգտագործեք սնունդ ընդունելուց առաջ։

7. Սպանախով և ավոկադոյով սմուզի

• 1 ավոկադո
• 1 բաժակ սպանախ
• 1 հասած բանան
• 1 ճաշի գդալ գետնանուշի յուղ
• 1 բաժակ կաթ։

Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերով։ Օգտագործեք պատրաստելուց անմիջապես հետո։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս